Իրանի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են արդեն երկրորդ օրը՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Հրդեհը բռնկվել էր երեկ գիշերը: Ծխի սև հսկա ամպը ծածկել է Թեհրանի երկնակամարը:
Հրդեհն առաջացել է թափոնների համար նախատեսված երկու տարայից արտահոսքի պատճառով: Պատահարի հետևանքով տուժել է 11 մարդ, որոնցից 4-ը հոսպիտալացվել են:
Իրանի նավթի նախարարն այցելել է դեպքի վայր: