Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները համակարգող եվրոպացի բանագնացը հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի հաջորդ շաբաթ սկսվող բանակցությունների ժամանակ, մինչդեռ մեկ այլ բարձրաստիճան դիվանագետի կարծիքով՝ «ամենաբարդ որոշումները դեռևս առջևում են»: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Վստահ եմ՝ հաջորդ բանակցությունների ժամանակ մենք վերջնականապես գործարք կկնքենք»,- հայտարարել է համակարգող բանագնաց Էնրիկե Մորան:
2015-ին Իրանի հետ միջուկային գործարք կնքած Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետները, սակայն, առավել զգուշավոր են այս հարցում: