Իսրայելի ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայնության են եկել նոր կառավարություն ձևավորելու հարցում, ինչը վերջ կդնի Բենիամին Նեթանյահուի՝ որպես հրեական պետության վարչապետի 12-ամյա կառավարմանը՝ փոխանցում է BBC-ն:
Իսրայելի ընդդիմադիր «Յեշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լափիդը հայտարարել է, որ ութ խմբակցությունների կոալիցիա է ձևավորվել:
Նախքան կառավարության կազմի երդմնակալությունը Իսրայելի խորհրդարանում քվեարկություն պետք է անցկացվի:
Իսրայելի ընդդիմադիր ուժերի միջև կոալիցիա կազմելու մասին տեղեկացվել է երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: