ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում բնակչությանը հորդորում է հազալ՝ պաշտպանված լինելու համար:
«Հազը «Քովիդ-19»-ը համավարակի տեսանելի ախտանշաններից մեկն է, բայց այն կարող է նաև պաշտպանել քեզ համավարակից: Եթե շրջապատում մարդիկ չեն կրում դիմակ, չեն պահպանում հեռավորություն և բարևում են ձեռքսեղմումով, ասա նրանց, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները կամ պարզապես միտումնավոր հազա:
Հազը կասկածներ կհարուցի վարակակիր լինելու վերաբերյալ, իսկ դա հանդիսանալով զգուշանալու ազդանշան՝ կբերի հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Այսպիսով՝ չլռելով կամ միտումնավոր հազալով հնարավոր է և՛ պաշտպանել, և՛ պաշտպանվել վարակից: Զգուշացրու՛ կամ հազա՛, որ լինես պաշտպանված»,- հորդորում է Առողջապահության նախարարությունը: