Խորհրդարանի արտահերթ նիստը մեկնարկել է Աբովյանի դիահերձարանում արված և համացանցում տարածված տեսանյութի քննարկմամբ:
Զոհված զինծառայողների դիակները դիահերձարանի նկուղում պարկերով պահելու տեսանյութից հետո թեև առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել, կան պաշտոնից ազատվածներ, նաև հարուցված է քրեական գործ, այդուհանդերձ, պատգամավորները հայտարարել են, որ միայն ներողությունը բավարար չէ: