Իրանի բանագնաց թիմի ղեկավար արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «ՀԳՀԾ-ի անդամներն ու ամերիկացիները պետք է իրենց դժվար որոշումները կայացնեն»:
Չորեքշաբթի՝ Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստերի 5-րդ փուլի ավարտից հետո, նշելով որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է լինել վերջինը, բանագնացն ասել է. «ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ, պատժամիջոցների չեղարկման ստուգումը և դրանից հետո ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին Իրանի վերադարձը պետք է իրականացվեն կողմերի համար ընդունելի ձևով՝ ապահովելով ԻԻՀ-ի շահերը»:
Արաղչին
նշել է, որ բանակցությունների տարբեր բաժիններին վերաբերող տեքստերը մշակվել են, սակայն մինչև վերջնական համաձայնության հասնելը դեռ անցնելու ճանապարհ կա:
ԻԻՀ-ն շեշտել է, որ այն դեպքում կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը, եթե ԱՄՆ-ը գործնականում չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները: