Արտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը:
«Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել: