ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր մեկնել է Բաքու: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվում խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի և Խալաֆ Խալաֆովի միջև: Հանդիպման գլխավոր թեման երկկողմ ռազմավարական գործընկերությունն է եղել:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի ու վերջին զարգացումների վերաբերյալ։ Այլ աղբյուրների համաձայն էլ՝ Ռուդենկոն Բաքվում հանդիպման ժամանակ անդրադարձել է նախօրեին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերին։
ՌԴ մայրաքաղաքում կայացել են խորհրդակցություններ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման թեման եղել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: