Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կողմերին կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունները: Այս մասին ասվում է բանակցությունների ամփոփման արդյունքում Եվրախորհրդի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի՝ հրադադարի հաստատման հայտարարության ամբողջովին իրականացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար: ԵՄ-ը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման ոլորտում փորձագիտական գիտելիքներ տրամադրել և աջակցել փոխվստահության ամրապնդմանը»: