ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Այս մասին Հելգա Մարիա Շմիդը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում, որում մասնավորապես ասվում է.
«Ուրախ եմ առաջին անգամ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի հետ: Լիակատար աջակցություն եմ հայտնում նրանց շարունակական ջանքերին ու ներգրավվածությանը»,- գրել է Հելգա Մարիա Շմիդը: