Փաթեթավորումից մինչև արտահանում. ձեռներեցներին արտադրության բոլոր փուլերում կաջակցեն ռեսուրս-կենտրոնները։
Դրանք կձևավորվեն Կառավարության և Համաշխարհային բանկի «Արտահանողի զարգացման դրամաշնորհային ծրագրով». բյուջեն 1.8 մլն դոլար է։
Սկզբունքը հետևյալն է՝ պետությունը դրամաշնորհը տալիս է հաղթող ընկերությանը, որը հզորանալով կկարողանա օգնության ձեռք մեկնել ոլորտի փոքր ու միջին արտադրողներին։
Ներդրումային 112 նախագծից ընտրվել է լավագույն 9-ը, հիմա ֆինանսավորման փուլն է։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: