Մայիսի 31-ին տեղի է ունեցել առցանց քննարկում՝ նվիրված առևտրի և հանքարդյունաբերության ոլորտներում Հայաստան-Իրան հարաբերությունների ներկայիս վիճակին և դրանց զարգացման հեռանկարներին:
Քննարկմանը մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Իրանի հանքերի կազմակերպության գլխավոր տնօրեն Ռեզա Բահրամանը: