Հունիսի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 954 նոր դեպք, տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 896 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 346150, ապաքինվել է 329516 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4834:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30603 փորձարկում, այդ թվում՝ 18 444-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12159-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.12% է, վերջին 14 օրվանը՝ 3.23%, վերջին 7 օրվանը՝ 2.8%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 149191 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5251 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 27 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3541 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 639 անձ: