Հունիսի 2-5-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին։ Այս տարի ֆորումն անցկացվում է «Նորից միասին. նոր իրողության տնտեսություն» խորագրով:
Ֆորումին կմասնակցեն շուրջ 2000 օտարերկրյա մասնակիցներ, և կանցկացվեն ավելի քան 100 քննարկումներ 4 հիմնական ուղղվածությամբ՝
համաշխարհային տնտեսություն.
զարգացման ազգային ուղղություններ.
սոցիալական օրակարգ և
տեխնոլոգիական մարտահրավերներ։
Քննարկումներ կծավալվեն, մասնավորապես՝ եվրասիական ինտեգրման, համավարակի պայմաններում բիզնեսի արդյունավետության, համաշխարհային առևտրի վերափոխման, էներգիայի համաշխարհային շուկայի, սննդի շուկայի վերականգնման և կայուն ազգային առողջապահական համակարգերի հարցերի շուրջ։
Ֆորումի անցկացման նպատակն է իրականացնել լայնամասշտաբ քննարկումներ համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների կարգավորմանը։