Մայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում` 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 11 000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 0․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․5 հա,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Նշավան գյուղում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 2500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5․1 հա: