ԱՄՆ-ում որոշել են մասսայականացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումները և օգտագործում են բնակիչներին այդ գործընթացում գրավելու տարբեր միջոցներ:
Ամերիկյան Նյու Մեքսիկոյի իշխանությունները որոշել են խաղարկել ամենամեծ դրամական պարգևը COVID-19-ի դեմ պատվաստվածների շրջանում: Ըստ ABC News-ի՝ կանխիկ վճարումների ընդհանուր գումարը կկազմի 10 մլն դոլար:
«Պատվաստվելը ճիշտ է ձեզ, ձեր ընտանիքի և երկրի համար: Եվ ես ուրախ եմ, որ մի փոքր զվարճանք եմ ավելացնում պատվաստումների մեր ազգային արշավին»,- ասել է նահանգապետ Միշել Լուհան Գրիշեմը:
Ամենամեծ միանվագ շահումը կկազմի 5 մլն դոլար։ Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսին: Բացի այդ, նահանգի չորս շրջաններից յուրաքանչյուրում կխաղարկվեն 250 հազար դոլարի չափով մրցանակներ, ինչպես նաև ավելի փոքր մրցանակներ, ներառյալ թանգարանների տոմսեր:
Նշվում է, որ ներկայումս նահանգի պատվաստման իրավունք ունեցող բնակիչների առնվազն 55 տոկոսը ստացել է երկու պատվաստում: Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը ցանկանում է այս ցուցանիշը հասցնել 70 տոկոսի: