Հանրապետության տարածքում հունիսի 2-ին, 4-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում, 5-6-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին, 6-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: