ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում է, որ 2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ «Հայփոստի» միջոցով:
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Լիազորագրի առկայության դեպքում ևս կենսաթոշակը կամ նպաստը կտրամադրվի կանխիկ եղանակով:
Այսպիսով՝ քաղաքացիները մինչև հունիսի 30-ը պետք է ընտրեն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն՝ բանկ կամ «Հայփոստ»: