Հարկեր վճարելու մշակույթի հարցում, վստահորեն կարող եմ ասել՝ մենք առաջընթաց ունենք՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2021-ի ապրիլին հավաքագրված հարկային եկամուտներին, որոնք կազմել են 180 մլրդ դրամ:
«Ընդհանուր առմամբ, տնտեսության որոշակի աշխուժացման գործընթացը և իրականացվող վարչարարությունը, ինչպես նաև մեր քաղաքացիների, տնտեսվարողների ինքնագիտակցության և իրավիճակը ճիշտ ու ռեալ գնահատելու արդյունքում բարձրացել է հարկային կամավոր կարգապահությունը, և հարկեր վճարելու մշակույթի հարցում, վստահորեն կարող եմ ասել՝ մենք առաջընթաց ունենք»: