Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Այրվածքաբանության ազգային կենտրոնին փոխանցեց մարդասիրական օգնություն, որը ներառում էր մոտ 15000 միավոր բժշկական պարագա, այդ թվում՝ շարժական արտածծիչ սարք, Էլեկտրաթերապիայի մեքենա, վիրակապական նյութեր և այլն:
Աջակցությունը տրամադրել էր Իրանի Կարմիր մահիկը՝ տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: