ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ այսօր ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ «ՍինոՎակ» ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լենա Նազարյանը: