Հունիսի 2-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան շրջանում բախումներ են եղել թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև, ինչի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվորական, ևս 5-ը վիրավորվել են։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է թուրք զինվորականներից ևս մեկը, գրում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականացվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Այդ զինված բախումից հետո Բիթլիսում թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ լայնածավալ օպերացիա են սկսել քուրդ գրոհայինների դեմ:
«Ժողովրդական պաշտպանական ուժեր» քրդական խմբավորման զինյալներից մեկն էլ հայտարարել է, որ պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին:
Քուրդ զինյալի համոզմամբ՝ Թուրքիայի իշխանությունների ֆաշիստական հարձակումների դեմ համընդհանուր դիմակայություն է պետք: