Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo trust ականազերծող կազմակերպության կողմից Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ նախատեսվում են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
Տեղեկությունների համար զանգահարել 911,101,112 կամ 047 94 09 11 հեռախոսահամարներին: