Երիտասարդների համար մարզային կյանքն առավել աշխուժացնելու, համայնքները զարգացնելու նպատակով Կառավարությունը ժամանակակից ոչ ֆորմալ կրթական կենտրոններ կհիմնի։ Նախորդ տարի հայտարարված դրամաշնորհի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են։
Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Արմավիրում և Արարատում երիտասարդական, ինքնազարգացման կենտրոններ ստեղծելու, մշակութային-ժամանցային նախագծեր իրականացնելու համար պետությունը 110 մլն դրամ է տրամադրել։