Հունիսի 2-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) ֆինանսական ինստիտուտների գծով տնօրեն Հուիբ Յան դե Ռույտերի և գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Բրամ Ռեյնենի հետ:
Զրույցի ընթացքում դեսպան Բալայանը գոհունակություն է հայտնել Հայաստանում FMO-ի ներգրավվածության շեշտակի աճի կապակցությամբ՝ կարևորելով վերականգնվող էներգետիկայի, նորարար գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության ընդլայնումը։
Հանդիպմանը քննարկվել են վերոհիշյալ ոլորտներում FMO-ի կողմից գործունեության ընդլայնման հնարավորությունները: