Բելառուսի ֆինանսների նախարարությունը հունիսի 2-ին Ռուսաստանից ստացել է պետական վարկի երկրորդ տրանշը: Վարկի ընդհանուր գումարը 1 մլրդ դոլար է, առաջին 500 միլիոնը Մինսկը ստացել էր 2020 թվականի դեկտեմբերին, գրում է kommersant.ru-ն:
Բելառուսին վարկի երկրորդ մասնաբաժնի հատկացումը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ, որոնք տեղի ունեցան Սոչիում մայիսի 28-ին: Մոսկվան և Մինսկը 1.5 մլրդ դոլար վարկի տրամադրումը համաձայնեցրել էին 2020 թ. սեպտեմբերին: 1 մլրդ դոլարը միջպետական վարկ է, մյուս մասը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից է: