Արդեն շահագործման է հանձնվել Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումներով:
Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում էր երեխաների ապահով անցումը դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում:
Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար:
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ Կառավարության ներդրած 35 միլիոն դրամով իրականացրել է վերգետնյա անցումի շինարարությունը:
Այսուհետ 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոցը կհատեն առավել անվտանգ: