Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ տիար Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում են ունեցել մայրաքաղաք Բրազիլիայի Ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: Այս մասին հայտնում է Բրազիլիայի Հայոց Թեմի լրատության բաժինը:
«Մինչ այդ, օրեր առաջ, Անդրե Կիսաջեկյանը, առաջնորդ սրբազան հոր հետ պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը, հայաշատ Սան Պաուլոյից մեկնել էր մայրաքաղաք Բրազիլիա՝ հանդիպելով կառավարական թիմի մի շարք անդամների հետ:
Հանդիպումը տեղի էր ունեցել zoom տարբերակով, քանի որ երկրում համավարակը դեռևս պահպանվում է: Պահը կարևոր էր. առաջին անգամ մանրակրկիտ կերպով պետք է ներկայացվեր Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված շատ ու շատ մանրամասներ: Շատերիս է հայտնի, որ Հայոց Ցեղասապանության դառը հետևանքներից մեկը եղավ, որպեսզի շատ ու շատ հայեր իրենց հայրական տները լքելով՝ հայտնվեն օտարության մեջ: Հայության մի զգալի մաս էլ իր առաջին ծիլերը գցելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հողում՝ զարգացման և ճանաչման մեծ գնահատանքի արժանացավ: Այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ գիտի, թե ով է հայը, որն է նրա աշխատանքի գրավականը, ինչ է արել հայը բրազիլական պետության զարգացման գործում:
Հանդիպաման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին է ներկայացրել Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարկել է մոտիկից ծանոթանալ 100 և ավելի տարիներ առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովորդի զանգվածային բնաջնջմանն ուղղված թուրքական վայրագություններին:
Նարեկ սրբազանն անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին գերեվարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով որպեսզի վերջինս առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրել է միասին մեկնել Հայաստան՝ նրան ծանոթացնելու Մայր հայրենքիում ապրող հայությանը, ճանաչելու Հայաստանի մշակույթին՝ նպատակ ունենալով ամրացնելու երկու ժողովուրդների միջև երկար տարիներ ստեղծված ազնիվ և հոգևոր բարեկամությունը:
Մեծ գնահատանքի է արժանի նաև Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության և հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր: Անդրե Կիսաջեկյանն առ այսօր տարրաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր հայրենիք և դեպի Մայր Եկեղեցի: Արցախյան պատերազմի ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի՝ բողոքի ձայն բարձրացրեց թուրքական դեսպանատան առջև, ինչպես նաև հումանիտար մեծ օգտակարություն բերեց արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, որ աշխարհն ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ:
Այս ծրագրի իրականցման գործում մեծ դեր ունեցավ նաև բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը: Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունը անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք և ոճրագործություն»,- ասված է հայտարարությունում: