Քաղաքացիներն այսուհետ ավելի տեղեկացված կլինեն տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Իրազեկվածության բարձրացման և բարեփոխումների իրականացման նկատմամբ վերահսկողության ապահովման նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծել է Reforms.am կայքը:
Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող) - Հայաստանում արդեն տարիներ շարունակ տարբեր ոլորտներում տեղի են ունենում բարեփոխումներ, բայց հանրության լայն շերտերն այդքան էլ տեղյակ չեն, թե ի՛նչ է փոխվում, ո՛վ է փոխվում և այլն: Որպեսզի հանրության համար ավելի հասկանալի դարձնենք բարեփոխումները, մոտ երկու տարի առաջ ծագեց համապատասխան կայք ստեղծելու գաղափարը: