Հունիսի 2-ին Վիեննայում կանցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի դռնփակ խորհրդակցություններ: Նախօրեին այդ մասին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Այդ մասին հայտնում է Россия сегодня գործակալությունը:
Ըստ Լուկաշևիչի՝ ԵԱՀԿ-ն մոտեցումներ է որոնում հակամարտության կողմերի համար, և դեռ դժվար է որոշել, թե որոշակի ինչ դեր ունի այս կառույցը: «Համանախագահներից շատ կոնկրետ «բաղադրատոմսեր» են ակնկալում, թե ինչպես են նրանք տեղավորվելու նոր իրողությունների և երեք կողմերի համատեղ հայտարարությունների պարադիգմում: ԵԱՀԿ Մինսկի խմբին մանդատը տրվեց 1995 թ. մարտի 23-ին, և կարգավորման համատեքստում ուրվագծվեց լիազորությունների շրջանակը: Սակայն այդ բոլոր զարգացումները ցանկալի արդյունք չտվեցին, չնայած որ եղել է և՛ ռուսական միջամտությունը, և՛ կարգավորումը ձեռք է բերվել՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած մոտեցումների վրա, և այդ մասին նախագահ Պուտինը բազմիցս խոսել է, այդ թվում՝ հանրային հարթակներում»,- ասել է Լուկաշևիչը:
Լուկաշևիչը կարևորել է համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերը հակամարտության կարգավորման հարցում:
Դիվանագետը կարծում է, որ խորհրդակցությունները կարող են օգնել համանախագահներին և անձնական ներկայացուցչին որոշումներում և գործողություններում: Նրա կարծիքով՝ այդ մասին Մինսկի խմբի այսօրվա խորհրդակցություններում անդրադարձ կկատարվի:
«Մինսկի խմբի խորհրդակցությունները հանրային քննարկում չեն, բայց, ենթադրվում է, որ համատեղ հրապարակային հայտարարություններ կարվեն»,- ասել է Լուկաշևիչը: