ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ընդերքի վարչության աշխատակիցների հետ ճանաչողական այց է կատարել Թեղուտի լեռնահանքային համալիր։
Այցի ընթացքում ոլորտը համակարգող փոխնախարարը, նախարարության համապատասխան աշխատակիցները լեռնահանքային համալիրի աշխատակիցների հետ քննարկել են հանքաքարի արդյունահանմանը վերաբերող հարցեր, ականատես են եղել հանքաքարի արդյունահանման ողջ գործընթացին։ Նախարարության մասնագետները մանրամասն տեղեկություններ են ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
ՏԿԵ նախարարությունը չնայած քաղաքականություն իրականացնող մարմին է և չունի դաշտային աշխատանքներ իրականացնելու գործառույթ, սակայն կարևորում է, որ ոլորտի աշխատակիցները տեղում ծանոթանան հանքարդյունաբերական համալիրներին և լիարժեք պատկերացում կազմեն արտադրական բարդ գործընթացների մասին: