ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ նիստ է կայացել։
Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել, նոր դատավոր նշանակել. նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին։
Արմեն Սարգսյանի դիմումը վերաբերում է Մայր օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով։
Սարգսյանի դիմումի պատճառ էր դարձել Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը։
Երկրի նախագահը չէր ստորագրել վարչապետի առաջարկը և սահմանված ժամկետում չէր դիմել Սահմանադրական դատարան, ինչի արդյունքում որոշումը մտել էր ուժի մեջ: