Չինաստանն ահռելի օգնություն կցուցաբերի Սիրիային՝ երկրի տնտեսությունն աշխուժացնելու, կենսամակարդակը բարձրացնելու, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Սիրիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ Բաշար Ասադին ուղղված շնորհավորական հեռագրում:
«Չինաստանը վճռականորեն պաշտպանում է Սիրիային՝ երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Սիրիային մեծ աջակցություն կցուցաբերենք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, երկրի տնտեսության աշխուժացման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար»,- նշվում է Չինաստանի նախագահի ուղերձում: