Մյասնիկյան համայնքում այսօր ներկա եմ գտնվել 1960-ական թվականներին կառուցված և վերջին մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Համայնքապետ Տիգրան Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել եմ մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ավելի քան 120 երեխայի կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ իրականացման համար ստեղծված պայմաններին:
Մյասնիկյան համայնք կատարած այցի շրջանակում համայնքապետի հետ քննարկել եմ նաև ՀՀ կառավարության աջակցությամբ 2019-2020 թվականներին իրականացված և 2021 թվականի համար արդեն մեկնարկած ծրագրերը.
2019 թվականին վերակառուցվել է մշակույթի տան տանիքը՝ շենքն ապահովագրելով քայքայումից:
2020 թվականին հիմնանորոգվել է համայնքի գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթը՝ համայնքի բնակչության և տրանսպորտային միջոցների համար ապահովելով անվտանգ և հարմարավետ տեղաշարժ:
Արդեն մեկնարկել են Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Շուտով կվերանորոգվի համայնքի մշակույթի տունը:
Մեկնարկային փուլում է նաև մանկապարտեզի ցանկապատման գործընթացը»,- գրել է մարզպետը: