2021 թվականի հունիսի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «Մուլտարտ+» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Արթուր Միքայելյանը, Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը:
70 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են դրվագներ «Անբան Հուռին» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Արթուր Միքայելյան), որը նկարահանվել է 2016 թվականին Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա: