Հանրապետության տարածքում հունիսի 1-2-ը, 5-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: