Այսօր հրապարակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ վճիռը:
Հայկ Սարգսյանն արդարացվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքի մասով, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվել է վաղեմության ժամկետ։
Հիշեցնենք՝ դատարանը 2018 թվականին սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշել թույլ տալ գրավի կիրառումը: