Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցող ուժերին և լրատվամիջոցներին կոչ է անում ևս մեկ անգամ ուսումնասիրել քարոզարշավի լուսաբանման վերաբերյալ իրավական փաստաթղթերը:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մտավախություն ունի, որ մեդիայում դժվար կլինի բոլոր ուժերի համար ապահովել հավասար պայմաններ:
Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ) - Հայաստանի պատմության մեջ մենք չենք հիշում նախադեպ, որ 26 քաղաքական ուժ մասնակցի ընտրություններին և՝ արտահերթ ընտրություններին, երբ քարոզարշավի օրերը սահմանափակ են: Այդ առումով հեռարձակող մեդիայում բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ապահովելը շատ դժվար է»:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան