Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում հաստատել է հունիս 20-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային հեռուստաընկերությամբ եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը՝ սահմանելով գրանցված 26 քաղաքական ուժին եթերաժամ հատկացնելու հերթականությունը: