Համաձայն ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տվյալների՝ այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ՝ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար՝ նշված է նախարարության հաղորդագրության մեջ: