Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ Գրիգորի Մարտիրոսյանին, իր դիմումի համաձայն, պետական նախարար, ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ԱՀ պետնախարարի գրասենյակից:
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։
Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը.
1) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար
2) առողջապահության նախարար
3) արդարադատության նախարար
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։