Հանրային հեռուստաընկերությունը միացել է «Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» բարեգործական ծրագրին: Առաջին ալիքը դարձել է ծրագրի ինֆորմացիոն գործընկերը:
«Հայ մանուկ» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին: Այժմ շուրջ 2500 ընտանիք հերթագրված է այս ծրագրին:
Նվիրաբերելով քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը՝ մենք էլ ենք միանում նախաձեռնության նվիրատուների ցանկին: Մեր ուժը մեր միասնության մեջ է: