Հունիսի 2-ին, 4-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում, 5-6-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝ hունիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։