Այսօրվանից Թբիլիսիի բնակչության համար բնական գազի սակագինը կբարձրանա մոտ 8 տետրիով: Որոշումը կայացվել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նիստում:
Նշվել է, որ Tbilisi Energy ընկերությունն ավելի քան 20 մլն լարիի պարտք ունի, ինչը պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի փոփոխմամբ:
Սակագինն ուժի մեջ է մտնում 2021-ի հունիսի 1-ից և կգործի մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Tbilisi Energy ընկերությունը մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դատարանում բողոքարկել որոշումը: