ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող խումբը Երևանում է՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մոնիթորինգ իրականացնելու նպատակով:
Ընդգրկված է շուրջ 70 դիտորդ: Առաքելության խմբի անդամ, ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի պետ Եվգենի Կոզյակը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեղմ ժամկետում շատ մեծ և ծանրաբեռնված աշխատանք է կատարել:
Նշենք՝ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ` 22 կուսակցություն և 4 դաշինք։