Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ելիսեյան պալատում դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մինչև առանձնազրույցը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը և Ֆրանսիայի նախագահը հանդես են եկել հայտարարություններով:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հանձնառու է ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում, նշել, որ համանախագահներն ադրբեջանական ագրեսիայից հետո հայտարարություններում ընդգծել են, որ պետք է վերականգնել բանակցությունները:
«Նախագահ Մակրոնը ճգնաժամի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և նրա ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում»,- ընդգծել է մեր երկրի ղեկավարը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: