Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումների առանցքում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցերը։
Արդեն կայացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ:
Ռիշար Ֆերանը Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ: Հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն այնուհետև ուղևորվել է Ելիսեյան պալատ:
Վաղը՝ հունիսի 2-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։