Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթոնն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում:
«Խիստ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությամբ: Միացյալ Թագավորությունը կողմերին կոչ է անում անհապաղ հետ քաշել զորքերը, խուսափել լարվածություն առաջացնող գործողություններից ու նոր ականապատումից: Հորդորում ենք սահմանների սահմանագծման հարցով կառուցողական բանակցություններ սկսել առանց նախապայմանների»,- նշվում է գրառման մեջ: