«Հայաստանի մարտահրավերները ԱԺ ընտրությունների նախօրեին» թեմայով քննարկման մեկնարկին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ հրավիրել են նաև ընտրություններին մասնակից քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին։ Հույս հայտնեց, որ մյուս մարզերում նրանք ակտիվ մասնակցություն կցուցաբերեն։
Արթուր Սաքունցը խոսեց Ժողովրդավարության ինստիտուցիոնալ բարեփոխումներից՝ հատուկ անդրադառնալով ընտրություներին մեծաթիվ քաղաքական կուսակցությունների մասնակցության փաստին՝ բնորոշելով այն որպես ժողովրդավարության ծայրահեղ դրսևորում։
Ընտրողների ազատ կամքի արտահայտման տեսանկյունից Սաքունցը կարևորում է նախընտրական շրջանում ատելության քարոզի բացառումը․ այն չպետք է շփոթել քննադատության հետ։ Ապա անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության կառուցման ճանապարհային քարտեզին, որը հրապարակել էին քաղհասարակության կազմակերպությունները, ասաց, որ այն անկատար է։
Ջանքեր չեն գործադրվել նաև Հայաստանում ինստիտուտների կայացման հարցում, անձերի դերը դեռևս վճռորոշ է։
Անցումային արդարադատություն, վեթինգ. սրանք անկյունաքարային նշանակություն ունեն ժողովրդավարության կառուցման համար։ Ըստ «Իրավունքի զարգացան և պաշտպանության հիմնադրամի»՝ իրականացվել են օրեսդրական փոփոխություններ, բայց դատական համակարգի մեքենան դեռ փչացած է։
Կրթության հիմնախնդիրը ևս չպետք է թերագնահատել՝ ասում է իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը։ Քաղաքական անառողջ մթնոլորտը տեղափոխվում է նաև հանրակրթության ոլորտ։
Հայաստանում առկա մարտահրավերների քննարկումը շարունակվեց հարցուպատասխանով։ Կազմակերպիչները հույս ունեն ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա խնդիրներին։ Քննարկումների շարքը կշարունակվի ՀՀ մյուս մարզերում և Երևանում։