ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը, հնարավոր է, առաջիկայում պայմանավորվեն Ադրբեջանի և Հայաստան սահման այցելելու հարցում: Այդ մասին, ըստ
ТАСС-ի, Հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա ընդգծել է այդ այցի, ինչպես նաև տեղում իրավիճակը հասկանալու և կողմերի հետ խոսելու կարևորությունը: Լուկաշևիչն ուշադրություն է հրավիրել նաև Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի խոչընդոտների վրա: Նա ընդգծել է, որ այդ հարցում կան մի շարք կազմակերպչական նրբություններ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում: